ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Էսպե՞ս ենք պայքարում պետական դավաճանության ու լրտեսության դեմ»

«Էսպե՞ս ենք պայքարում պետական դավաճանության ու լրտեսության դեմ»
05.07.2022 | 13:14

Ամիսներ առաջ ԱԱԾ-ն հանրությանը խրոխտ զեկուցեց, որ լրտեսության ու պետական դավաճանության գործով կա 20 մեղադրյալ։ Դրանցից մեկը եղել է Գարիկ Էլոյանը, ում օրերս ազատ են արձակել՝ հանցակազմի բացակայության հիմքով։


Պատկերացնու՞մ եք՝ հինգ ամիս շարունակ մարդուն երկրով մեկ խաղք ու խայտառակ են անում, թունավորում ոչ միայն նրան, այլև ամբողջ գերդաստանը, հետո ասում, թե մեղավոր չես։ ՈՒ սա անողը մի կազմակերպություն է, որը կրում է պետական անվտանգության ծառայություն խրոխտ անունը։
Ցավոք, երկրում իրավիճակ է, երբ ինչ-որ մեկին դուր գալու համար կարող են ամիսներով մարդուն անհիմն փակի տակ պահել ու անպատիժ մնալ։
Տո, փակելու հերն էլ անիծած։ Դու ասա՝ ի՛նչ հոդվածով։
Էսպես ե՞նք պայքարում պետական դավաճանության ու լրտեսության դեմ։


Հակառակի պես, հենց այս օրերին հոդված էի պատրաստում Իվան Իվանի Աղայանցի մասին, ու սիրտս հպարտությունից ուռչում էր թե՛ կառույցի, թե՛ կառույցը ներկայացրած անձի համար։
Է՛ս չափ ենք մանրացե՞լ։
Թնդանոթով կրակում ենք ու պարզում, որ դիմացինը ծիտիկ էլ չի եղե՞լ։ Էս հո երազախափ լինելուն հավասար բան է։


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 26217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ